Վանաձորի Տարոն-1 թաղամասի տրանսպորտային մեկուսացումը ե՞րբ կավարտվի | Region

Վանաձորի Տարոն-1 թաղամասի տրանսպորտային մեկուսացումը ե՞րբ կավարտվի

Հուլիս 17,2026 19:09

Վանաձորի Տարոն-1 թաղամասում հանրային տրանսպորտ չի գործում։ Թիվ 19 երթուղայինն արդեն տևական ժամանակ թաղամաս չի հասնում։

Ըստ բնակիչների՝ թաղամասը բավականին հեռու է քաղաքի կենտրոնից, և իրենց համար կենսական նշանակություն ունեցող կառույցներից, առևտրի ու սպասարկման օբյեկտներից օգտվելը բարդացել է։

«Տարոն-1-ում շատ են հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն։ Այստեղ 1988թ․-ի երկրաշարժից հետո կառուցված առաջին շենքերն են, որոնք հատկացվել են տուժածներին»,-Regions TV-ի հետ զրույցում ընդգծեցին թաղամասի բնակիչները։

Վերջիններս բազմիցս դիմել են թե՛ Լոռու մարզպետարան, թե՛ Վանաձորի համայնքապետարան, սակայն հարցին որևէ լուծում չի տրվել։ Մեր անդրադարձից հետո Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջով հայտարարություն տարածվեց, որտեղ նշվում  է, որ Վանաձորի հանրային տրանսպորտային համակարգը տարեվերջին կհամալրվի 45 նոր ավտոբուսներով։  Իսկ թե դրանցից մեկը կամ երկուսը կհասնե՞ն արդյոք Տարոն -1 թաղամաս, դեռ պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե ինչքան են սպասելու թաղամասի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ