Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում | Region

Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում

Հուլիս 22,2026 10:11

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կշարունակի ելույթներն Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե 39-ամյա ֆուտբոլիստը ծրագրում է ավարտել միջազգային կարիերան։ Սակայն, ինչպես հաղորդում է արգենտինական հեղինակավոր TyC Sports պարբերականը, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին դեռևս որևէ մեկին չի հայտնել Արգենտինայի հավաքականից հեռանալու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունում Արգենտինայի հավաքականը բավարարվեց արծաթե մեդալներով՝ եզրափակիչում 0-1 հաշվով զիջելով Իսպանիայի ընտրանուն։ Ավարտված մրցաշարում արգենտինացիների ավագն աչքի է ընկել 12 արդյունավետ գործողությամբ՝ իր ակտիվում գրանցելով 8 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։

armsport.am

Նորություններ