Արագածոտնի որոշ գյուղերի բնակիչներ հողերը ոռոգում են խմելու ջրով․ կլուծվի՞ արդյոք ջրային կորուստների խնդիրը
Հուլիս 25,2026 19:00
Արագածոտնի մարզի Զովասար, Ծաղկասար և Ոսկեթաս բնակավայրերը զրկված են ոռոգման ջրի կենտրոնացված համակարգից։ Բնակիչների խոսքով տնամերձ հողատարածքները ստիպված են ոռոգել խմելու ջրով, իսկ դաշտերում գտնվող վարելահողերը հաճախ ամիսներ շարունակ ջրի երես չեն տեսնում, և իրենք հույսը դնում են միայն տեղումների վրա։ Սակայն նույնիսկ խմելու ջուրը բավարար չէ տնամերձ հողերն ամբողջությամբ ոռոգելու համար։
Զովասարի և Ոսկեթասի վարչական ղեկավար Գևորգ Մարգարյանը Regions TV-ի հետ զրույցում նշեց, որ ոռոգման ջրի խնդիրը բնորոշ է իրենց տարածաշրջանին։ Թալինի համայնքապետարանից էլ ընդգծեցին, որ նման ենթակառուցվածքային խնդիրների լուծումը պահանջում է զգալի ժամանակ, ֆինանսական միջոցներ և համապատասխան պետական աջակցություն։
Նորություններ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու
22:13 25-07-2026
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
17:29 24-07-2026
