Վրաստանի իշխանությունները մեկնաբանել են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումները | Region

Վրաստանի իշխանությունները մեկնաբանել են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումները

Հուլիս 25,2026 21:30

Սա անսովոր դեպք է, երբ ամբողջ համակարգն անջատվում է մեկը մյուսի հետևից, ուստի կարևոր է պարզաբանել բոլոր մանրամասները։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ կարևոր է պարզել, թե արդյոք այս դեպքը կրում է սաբոտաժի բնույթ։

«Կարևոր է հետաքննություն անցկացնել և պարզել, թե ինչի հետ ենք գործ ունեցել։ Ես չեմ ուզում շտապել եզրակացություններ անելու հարցում, տեսնենք, թե ինչ արդյունքներ կտա այդ հետաքննությունը։ Կարևոր է պարզել բոլոր մանրամասները՝ կա՞ մարդկային գործոն, որևէ մեկի միջամտություն, դիվերսիայի ակտ։ Այս ամենը կպարզվի», — նշել է Պապուաշվիլին։

Վրաստանում քրեական գործ են հարուցել էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով. Բաթումի մոտ զինամթերք է հայտնաբերվել

Նորություններ