Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան | Region

Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան

Հուլիս 29,2026 11:13

Հայաստանի ողջ տարածքում առաջիկա 5 օրվա ընթացքում +40 աստիճան տաքություն չի սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35… +36 աստիճանի սահմաններում»,- նշել է Սուրենյանը:

Նորություններ