Ի՞նչ բովանդակությամբ ֆեյքերն են անհանգստացնում բնակիչներին. հարցում Ամասիա համայնքում
Հուլիս 29,2026 18:00
Սոցցանցերի զարգացումը և տեղեկատվության արագ շրջանառությունը ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած լուր կարող է շատ արագ հասնել միլիոնավոր մարդկանց՝ անկախ դրա հավաստիությունից։ Ապատեղեկատվությունը տարածվում է տարբեր հարթակներով՝ ազդելով մարդկանց տրամադրությունների, որոշումների և նույնիսկ առօրյա կյանքի վրա։
Regions TV-ն շարունակում է հարցումները Շիրակի մարզում։ Ամասիա համայնքում անցկացված հարցման մասնակիցները նշեցին, որ իրենց հիմնականում մտահոգում են անվտանգության վերաբերյալ կեղծ լուրերը։ Ընդգծեցին, որ ապատեղեկատվություն տարածողների դեմ պետությունը պետք է պայքարի արդյունավետ միջոցներ կիրառի։
