«Որոշ դեպքերում անցկացվել է 2-րդ փուլ»․ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հանձնաժողովների նախագահի ՔՊ թեկնածուների անունները | Region

«Որոշ դեպքերում անցկացվել է 2-րդ փուլ»․ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հանձնաժողովների նախագահի ՔՊ թեկնածուների անունները

Հուլիս 29,2026 17:08

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստում իշխող ուժի անդամները որոշվեցին, թե ում թեկնածություն են աաջադրելու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում։

Նիստից հետո լրագրողների հետ ճապզորւյցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թեկնածուների անունները։

Ըստ այդմ՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սարգիս Խանդանյանը։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վիլեն Գաբրիելյանն է:

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է, նա մինչև վերջերս վարչապետի խոսնակի պաշտոնն էր զբաղեցնու։

Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջդրվել Սոնա Ղազարյանը։

Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Սիսակ Գաբրիելյանն է։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Արուսյակ Ջուլհակյանն է։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Զարուհի Բաթոյանն է։

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է աաջդրվել  Տրդատ Սարգսյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագաի թեկնածուն Բաբկեն Թունյանն է։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Ծովինար Վարդանյանն է։

Նիստից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝

«ՔՊ վարչության նիստում կատարված այս ընտրությունը դեռ չի նշանակում, որ նշված անձինք անպայման կընտրվեն հանձնաժողովների նախագահներ. դա կախված է նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն»,-լրագրողներին ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ընտրվել է 6 կին և 6 տղամարդ, ոչ մի թեկնածու միաձայն չի ընտրվել․« Որոշ դեպքերում անցկացվել է երկրորդ փուլ։ 4-5 դեպքում ձայները բաշխվել են 9։10 հարաբերակցությամբ, և տարբերությունը կազմել է ընդամենը մեկ ձայն»։

Նորություններ