Footmercato. Մոուրինյուն ընտրել է վեց ֆուտբոլիստի, որոնք պետք է լքեն Ռեալը, ևս երկուսի ապագան էլ անորոշ է | Region

Footmercato. Մոուրինյուն ընտրել է վեց ֆուտբոլիստի, որոնք պետք է լքեն Ռեալը, ևս երկուսի ապագան էլ անորոշ է

Օգոստոս 01,2026 13:54

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընտրել է այն ութ խաղացողներին, որոնք առաջիկայում կարող են հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին հայտնում է Footmercato պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ անվանի պորտուգալացի մարզիչը հայտնել է, որ իր ծրագրերի մեջ չեն մտնում պաշտպաններ Ֆերլան Մենդին և Ռաուլ Ասենսիոն, կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգան, Ֆրանկո Մաստանտուոնոն, ինչպես նաև հարձակվողներ Էնդրիկն ու Գոնսալո Գարսիան։

Միևնույն ժամանակ, Լոնդոնի «Արսենալը» մտադիր է պայմանագիր կնքել մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, որը հրաժարվում է երկարաձգել գործող համաձայնագրի ժամկետը «սերուցքայինների» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» թիրախավորել է կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։

«Ռեալը» ակտիվորեն աշխատում է գլխավոր մարզչին աստղային կազմով ապահովելու ուղղությամբ։ Արդեն հաստատվել են Մարկ Կուկուրելյայի, Դենզել Դումֆրիսի, Իբրահիմա Կոնատեի և Բեռնարդու Սիլվայի տրանսֆերները, սպասվում է նաև Յան Դիոմանդեի ժամանումը։

Սակայն ակումբը սրանով չի սահմանափակվում։ Նշվում է, որ հաջորդ քայլը կարող է լինել ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ Ռոդրիի տրանսֆերը, որը որոշել է հեռանալ անգլիական «Մանչեսթեր Սիթիից» և արդեն տեղեկացրել է «քաղաքայիններին» իր որոշման մասին։

armsport.am

Նորություններ