Ինչպես են Հադրութի բարբառով քաթ անում փոդքաթում. վավերագրողները՝ Արցախից
Ապրիլ 07,2024 12:45
Տաթևիկ Խաչատրյանն ու Մարիամ Սարգսյանը 12 տարվա ընկերներ են, համակուրսեցիներ, հանդիպել են 2012թ.-ին Արցախի պետհամալսարանում: Զբաղվել են լրագրողական աշխատանքով: Մտադրություն են ունեցել Ստեփանակերտում փոդքաստ գործարկել, սակայն գաղափարն իրագործվեց միայն Երևանում:
Արցախի շրջափակման ամիսներին և պատերազմի օրերին ամեն ինչ տեսել են, միասին տխրել, միասին ուրախացել, կիսել մեկ կոնֆետն ու միասին էլ անցել գաղթի ճանապարհը՝ ընտանիքներով: