Պեսկովը` Փաշինյանի Մոսկվա գնալու ժամկետի մասին | Region

Պեսկովը` Փաշինյանի Մոսկվա գնալու ժամկետի մասին

Սեպտեմբեր 07,2026 14:43

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա տեղի կունենա առաջիկայում, հստակ ժամկետները կհամաձայնեցվեն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն հստակ ամսաթվերը դեռ որոշված չեն:

«Փաշինյանն ընդունել է այս հրավերը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա ժամանելու հրավերը – խմբ.) և ասել, որ շուտով կգա: Այդ այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները», – լրագրողներին ասել է Պեսկովը:

Նորություններ