Կորցրած բերք, ծանր պարտավորություններ և ապրելու պայքար․ ո՞վ կօգնի Արծվիկին կրկին ոտքի կանգնել
Արցախից բռնի տեղահանված Արծվիկ Բարաշյանի ընտանիքը բնակվում է Նոյակերտ գյուղում՝ ժամանակավոր կացարանում, որը նրան հատկացրել է համագյուղացիներից մեկը։ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են տեղափոխվել։ Նոր իրականությունը նրան ստիպել է ավելի շատ աշխատել, տարբեր գործեր անել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար։
Վերջին տարիներին հողատարածքներ է վարձակալում, բանջարաբոստանային մշակաբույսեր ցանում։ Ամբողջ տարին զբաղվում է դրանց մշակությամբ, և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին գալիս էր ծանր աշխատանքի պտուղները քաղելու ժամանակը։ Այս տարի, սակայն, ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է լցվել։
Հողի վարձակալության և պարարտանյութերի համար 200 հզր․ դրամ գումար է տալու, գյուղտեխնիկայի աշխատանքի դիմաց ևս վճարելու է։ Գումարները, պայմանավորվածության համաձայն, տալու էր բերքահավաքից հետո։
Արծվիկը ծանր փորձության առաջ է կանգնել․ մեկ տարվա քրտնաջան աշխատանքը չի տվել սպասված արդյունքը, իսկ պարտավորությունները մնացել են նրա ուսերին։ Հողագործն այսօր օգնության կարիք ունի՝ մինչև կրկին ոտքի կանգնելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
