ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սեպտեմբեր 09,2026 12:06
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։
Նորություններ
Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում
10:45 07-09-2026
Առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք
11:11 04-09-2026
