Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկության կադրերը․ ՔԿ
Սեպտեմբեր 09,2026 15:25
ՀՀ քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տան խուզարկությունից: Կադրերում երևում է, ենթադրաբար Խաչատրյանների զենքերի հավաքածուն, նաև՝ կտավներև այլն։
Հիշեցնենք, որ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, նա մեղադրվում է կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Քննչական կոմիտեի միջնորդությամբ։
Խաչատրյանը երկու ամսով կալանորվել է։
