Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հայտնում են, որ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
«Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ նույնպես կիրառվել են խափանման միջոցներ՝ կալանք և տնային կալանք»,-հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։
Նորություններ
