Եվրախորհրդարանը հաստատեց․Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ են ստեղծվում | Region

Եվրախորհրդարանը հաստատեց․Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ են ստեղծվում

Սեպտեմբեր 15,2026 16:48

Երոպական խորհրդարանն այսօր  հավանություն է տվել Եվրահանձնաժողովի  առաջարկին, որի համաձայն Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմաններ կստեղծվեն:

Այս մասին սոցիալական ցանցում գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո Բրյուսելն աջակցում է Հայաստանի տնտեսությանը՝ սահմանելով առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures – ATM)։

Նախատեսվում է հայկական մի շարք ապրանքների նկատմամբ գործող մաքսատուրքերը վերացնել երկու տարի ժամկետով։ Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը։

Միաժամանակ առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ են նախատեսվում հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար։ Դրանց թվում են խաղողը, ծիրանը, կեռասը, դեղձը և վարունգը։

Նախագիծը ներառում է նաև պաշտպանական մեխանիզմներ։ Դրանք Եվրամիությանը հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում միջամտել, եթե Հայաստանից ապրանքների ներմուծման աճը բացասաբար անդրադառնա եվրոպացի արտադրողների վրա։

Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում Եվրամիությանն ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: Եվրամիության գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:

Նորություններ