ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել | Region

ՍԴ-ն ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել

Սեպտեմբեր 16,2026 14:17

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին: Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով. զեկուցող դատավորը եղել է Էդգար Շաթիրյանը:

Բարձր դատարանի պաշտոնական որոշմամբ՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից տեղեկացրել են, որ որոշման ամբողջական տեքստը կհրապարակվի եռօրյա ժամկետում:

Կառավարությունը համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան էր դիմել հուլիսին: ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:

Նորություններ