«Հայաստանն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը»․ Փաշինյան | Region

«Հայաստանն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը»․ Փաշինյան

Սեպտեմբեր 16,2026 18:17

Խորհրդարանում այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս բուռն քննարկվող թեմային՝ թե ինչու ՀՀ կառավարությունը պաշտոնապես չի արձագանքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դադիվանքն ու Գանձասարը օտարերկրյա դիվանագետներին որպես աղվանական մշակույթ ներկայացնելուն։

«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, մենք պետք է դիմենք մատյանին և բնագրերին։ Հայաստանի Հանրապետությունն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյային՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը»,-ասաց Փաշինյանը։

Մինչ այս «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը Փաշինյանին առաջարկել էր մոտենալ ամբիոնին ու հայտարարեց, որ Գնաձասարը հայկակն է, ու հիշեցրել է, «Հաջիևը ծաղրել է հայերին՝ փորձելով խեղաթյուրել Գանձասարի հայկական լինելու փաստը, բայց մենք կարող ենք այդ բացը լրացնել, մոտեցեք ամբիոնին հիմա ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է»։

Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը։ Բայց նաև անիմաստ եմ համարում նպատակագրումը, եթե մենք մեր առջև խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին։ Դա անիմաստ և անիրագործելի խնդիր է։ Բայց դա մեզ համար որևէ՝ բան չի փոխել ու չի փոխելու։ Մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք։ Մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունը արժեք է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և պետք է թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում խնամքով վերաբերվել խաղաղությանը»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի պաշտոնյայի՝ Հաջիևի հայտարարությունն ու գորոծղություններն անընդունելի ու անհասկանալի է․«Մյուս կողմից սակայն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ»։

Լենա Մաթևոսյանն արձագանքեց, որ այդ խաղաղությունը միայն Հայաստանի իշխանությունն է խնամում, մինչդեռ այն երկկողմանի պետք է լինի, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․«Այո, մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, որովհետեւ դա մեզ համար արժեք է։ Այսօր տարածշրջանում շատերը կան, որոնց համար դա արժեք չէ։ Ես մեկ ամիս առաջ ասել եմ, որ խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է։ Այս դահլիճում մենք հեշտությամբ կարող ենք փլուզել խաղաղությունը, բայց հետո այս կետին հասնելու համար մեզ 30 տարի է պետք լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»։

 

Նորություններ