Հայ շախմատիստները վստահ հաղթանակներ են տարել 2026 թվականի համաշխարհային օլիմպիադայում | Region

Հայ շախմատիստները վստահ հաղթանակներ են տարել 2026 թվականի համաշխարհային օլիմպիադայում

Սեպտեմբեր 16,2026 23:03

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկեցին 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:

Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Նորություններ