Խնամում են, դիմանում, լռում․ ի՞նչ անել, որ խնամք իրականացնող անձինք իրենց իրավունքների համար պայքարում չմնան միայնակ | Region

Խնամում են, դիմանում, լռում․ ի՞նչ անել, որ խնամք իրականացնող անձինք իրենց իրավունքների համար պայքարում չմնան միայնակ

Սեպտեմբեր 17,2026 13:15

«Խնամքի արժեք և հանրային բյուջե» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացվեց «Խնամող կանանց հիմնախնդիրները․ ծրագրի արդյունքներից դեպի ջատագովություն և համակարգային լուծումներ» աշխատանքային քննարկումը։

Ծրագիրն իրականացնում է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նախորդ տարի իրականացված «Լռության ձայնը» ծրագրի շրջանակում արված հետազոտության հիման վրա։

«Լուսէ» վերականգնողական կենտրոնում անցկացված քննարկմանը մասնակցեցին ոլորտային հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, խնամք իրականացնող անձինք և այլ շահագրգիռ կողմեր։

Ըստ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Սաթիկ Բադեյանի՝ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ խնամք իրականացնող անձանց ընտանիքները շատ անհասանելի են, հիմնականում խուսափում են խոսել, ներկայացնել իրենց խնդիրները։

Ծրագրի հեղինակների նպատակն է պաշտպանել նրանց շահերը սոցիալական քաղաքականության մակարդակում, ներկայացնել գործնական  լուծումներ, որոնք ուղղված  կլինեն խնամք իրականացնող անձանց իրավունքների պաշտպանությանը և աջակցության համակարգի զարգացմանը, և նպաստել, որ չվարձատրվող ոչ ֆորմալ խնամքի իրականացումը ճանաչվի որպես սոցիալական նշանակություն ունեցող աշխատանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Նորություններ