Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է առանձին ցուցակով․ Փաշինյան
Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն մասնակցելու է առանձին ցուցակով։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, հանարավո՞ր է Աբովյանում կրկնվի Գորիսի սցենարը ու ՔՊ-ի թեկնածուն լինի Էդուարդ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Գորիսում ՔՊ-ն դաշինք է ձևավորելու այն ուժի հետ, որի թեկնածուն Առուշ Առուշանյանն է լինելու: Փաշինյանը այս որոշումը պարզաբանել էր, նշելով, որ 2021թ. ընտրություններում Գորիսը քվեարկել է ՔՊ-ի օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես, որ ընտրությունների արդյունքում Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար:
«Եվ թվում է, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա, ո՞նց կարող է համ քվեարկի ՔՊ-ի օգտին և 180 աստիճանի օգտին: Սա այն դեպք է, երբ ինչ-որ առումով ժողովրդի ու գորիսցիների պարտադրանքին ենք ենթարկվել»,-ասել էր Փաշինյանը։
