Հայաստանից փոխանցված 50 անհետ կորածի ԴՆԹ տվյալներով համընկնում չի եղել․ Ադրբեջանի ՊԱԿ ղեկավար | Region

Հայաստանից փոխանցված 50 անհետ կորածի ԴՆԹ տվյալներով համընկնում չի եղել․ Ադրբեջանի ՊԱԿ ղեկավար

Հոկտեմբեր 07,2026 12:50

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է տրամադրել համապատասխան ԴՆԹ նմուշներ՝ գրավյալ տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող մարդկային մնացորդները նույնականացնելու համար։ Այս մասին հայատարարել է ռազմագերիների, անհետ կորած անձանց և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը Բաքվում անցակցված «Անհետ կորած անձանց մասին երկխոսության» միջազգային համաժողովում։

Նա հայտարարել է, որ ուսումնասիրությունները չեն բացահայտել համապատասխանություն Հայաստանի կողմից 2026 թվականի հունվարին անհետ կորած հայտարարված և ներկայացված 50 հայազգի անձանց ԴՆԹ պրոֆիլների և հայտնաբերված մնացորդների միջև։

Հիշեցնենք, որ նույն համաժողովում Ադրբեջանի նախագահը հայատարարել է, որ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վերաբերյալ ամբողջ տեղեկությունը, պայմաններ ստեղծի համապատասխան արխիվները բացելու և վկաների ցուցմունքները հավաքելու համար»։

Նորություններ