Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր. Ավանեսյան | Region

Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր. Ավանեսյան

Հոկտեմբեր 02,2026 21:27

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը, որը բուժում է ստանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

«Տեսակցեցի Անիին: Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր:

Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է:

Անին իմ, մեր պրոֆեսիոնալ և հոգատար բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է»,– գրել է նախարարը։

Նորություններ