Հորդորում են բերքահավաք իրականացնել․մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 2 աստիճան | Region

Հորդորում են բերքահավաք իրականացնել․մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 2 աստիճան

Հոկտեմբեր 02,2026 13:19

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։

Ըստ Հիդրոմետ ծառայության՝ նշված հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։

Ցրտահարության վտանգի պայմաններում Հիդրոմետը հորդորում է իրականացնել բերքահավաք։

Նորություններ