Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում | Region

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբեր 01,2026 18:56

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ կյանքին վտանգք չի սպառնում։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Կինը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցին կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

«Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշել էին ՀՀ ԱԱԾ-ից։

Նորություններ