Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Իրան
ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիները» (THY), «Pegasus» և «AJet» ավիաընկերությունները մինչև 2027-ի մարտ իրենց չվացուցակներում չեն ներառի չվերթներ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ից թուրքական ավիաընկերությունները հեռացրել են դեպի Իրան երկկողմ չվերթները։ Մոտ 40 օրվա ընթացքում վերադարձման համակարգում ներառվել է ավելի քան 50.000 տոմս։
2024-ին Թուրքիա-Իրան երթուղով իրականացվել է 20.949 չվերթ, այս թիվը նվազել է մոտ 9.6% -ով՝ հասնելով 18.932-ի 2025-ին։ Թուրքիայից դեպի Թեհրան, Մաշհադ, Թավրիզ, Շիրազ և Սպահան կանոնավոր չվերթներն իրականացվել են Ստամբուլի օդանավակայանից, Սաբիհա Գյոքչենից և Անկարայի Էսենբողա օդանավակայաններից։
Թռիչքների դադարեցումը անմիջականորեն ազդում է ոչ միայն ավիացիոն ոլորտի, այլ նաև զբոսաշրջային հոսքերի վրա Իրանից դեպի Թուրքիա։ 2024-ին Թուրքիա է այցելել 3.28 մլն իրանցի։ Այս թիվը համապատասխանում է Թուրքիա այցելող օտարերկրյա այցելուների ընդհանուր թվի մոտ 5.2%-ին։ 2025-ի առաջին հինգ ամիսներին Թուրքիա այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.18 մլն։
Բացի Թուրքիայից Իրան կատարվող չվերթների սահմանափակումներ և չեղարկումներ եղել են նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Ադրբեջանում, Իրաքում և Վրաստանում։
Աղբյուր՝ ermenihaber.am
