Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է | Region

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբեր 24,2026 22:32

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության:

Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։

Նորություններ