«Երգն ու բնությունը»․ COP 17-ի Կանաչ գոտու առաջին օրը | Region

«Երգն ու բնությունը»․ COP 17-ի Կանաչ գոտու առաջին օրը

Հոկտեմբեր 19,2026 20:44

COP17-ի Կանաչ գոտին հանրության համար նախատեսված բաց հարթակ է, որտեղ ներկայացված են բնության պահպանությանն ուղղված նախաձեռնություններ, բնապահպանական նորարարություններ, գիտական ուսումնասիրություններ և համայնքային ծրագրեր։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այցելուները ծանոթացել են տարբեր երկրների, ՀՀ մարզերի, կազմակերպությունների նախաձեռնություններին, ցուցահանդեսներին, նաև արվեստագետների ու տարբեր այլ մասնագիտությունների տեր անձանց աշխատանքներին։

Կան նաև մասնակցային և ինտերակտիվ ցուցադրություններ, որոնց միջոցով այցելուները կարող են ավելի անմիջականորեն ծանոթանալ բնության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի պահպանության թեմաներին։

Ծրագրում ներառված են ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային միջոցառումներ և հանրային քննարկումներ, որոնք բնապահպանական թեմաները ներկայացնում են ավելի լայն լսարանին։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

 

Նորություններ