Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հոկտեմբեր 19,2026 17:35
Ստամբուլում հերդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Այս մասին հայտնել է թուրքական մեգապոլիսի նահանգապետարանը։
Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 19-ին Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Այվանսարայ նավամատույցի մոտ հայտնաբերվել է տեղի բնակչի դի: Եվս մեկ անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հոկտեմբերի 14-ին Ստամբուլին պատուհասած հորդառատ անձրևների պատճառով քաղաքի մի շարք թաղամասերում հեղեղումներ ու սողանքներ են տեղի ունեցել:
