Տեղումնառատ և սառը նոյեմբեր. Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսին է ամսվա եղանակային կանխատեսումը | Region

Տեղումնառատ և սառը նոյեմբեր. Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսին է ամսվա եղանակային կանխատեսումը

Նոյեմբեր 02,2026 13:41

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանությոն և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook—ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով ողջ նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը:

«Հայհիդրոմետ»–ի կանխատեսումների համաձայն, այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է տեղում նառատ և սառը նոյեմբեր»,– գրել է նա։

Նորություններ