Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
