Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 26,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.8°C (1968թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.1°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.3°C
