​Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ | Region

​Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ

Հոկտեմբեր 14,2026 10:52

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնության մրցումային երկրորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին, Հայաստանի հավաքականը կունենա չորս ներկայացուցիչ։

​Մրցահարթակ դուրս կգան Մ23 տարեկանների պայքարում հանդես եկող 57 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (ժամը՝ 13:00), երիտասարդների պայքարում 70 կգ քաշային Սամվել Մարտիրոսյանը (ժամը՝ 15:00), ինչպես նաև 75 կգ քաշայիններ Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը (ժամը՝ 19:00):

​Հիշեցնենք, որ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ընտրանին արդեն նվաճել է առաջին մեդալները․ Մ23 տարեկանների 65 կգ քաշային կարգում Սեյրան Խուդանյանը երկամարտի 256 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր (նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում), իսկ երիտասարդների 65 կգ քաշայինների պայքարում Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ և երկամարտում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

armsport.am

Նորություններ