UFC-ն թարմացրել է վարկանիշները. Արման Ծառուկյանը բարելավել է դիրքերը
Նոյեմբեր 25,2025 22:13
UFC-ն հրապարակել է մարտիկների թարմացված վարկանիշային աղյուսակները, որտեղ փոփոխություններ են տեղի ունեցել մի քանի դիվիզիոններում։
Ըստ թարմացված տվյալների՝ խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Արման Ծառուկյանը բարելավել է դիրքը UFC-ի բացարձակ քաշային կարգի (P4P) լավագույնների ցանկում։ Նա բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 13-րդ տեղը։
Աղյուսակում տեղի են ունեցել նաև այլ փոփոխություններ.
- P4P (Բացարձակ քաշային կարգ). Բրազիլացի Չարլզ Օլիվեյրան նույնպես առաջադիմել է մեկ հորիզոնականով (14-րդ տեղ), իսկ Բելալ Մուհամադը նահանջել է երկու կետով՝ եզրափակելով լավագույն 15-յակը:
- Կիսամիջին քաշային կարգ. Այստեղ Բելալ Մուհամադը կորցրել է միանգամից 3 դիրք և այժմ 5-րդն է: Փոխարենը՝ Իան Գարին, որը վերջերս հաղթել էր Մուհամադին, գրանցել է 4 կետի առաջընթաց՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
