Այսօր ավելի լավ և բավարար պայմաններում են գտնվում բանակային դիրքերը․Պապիկյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առցանց եղանակով պատասխանել է քաղաքացիների նախապես ուղարկված տեսահարցերին։
Հարց․ Զինծառայողների բնակարային վիճակը բարելավելու համար կա՞ արդյոք աջակցության որևէ ծրագիր։
Սուրեն Պապիկյան․ 2019 թվականից այլևս բնակարանների հատկացման այդ ծրագիրը չի գործում։ Մենք շարունակում ենք լուծել այն մարդկանց խնդիրները, ովքեր տարիներ շարունակ եղել են հերթագրված։ Դուք, ինչպես հասկանում եմ, հերթագրված սպա չեք հանդիսանում և միակ լուծումը, որ պաշտպանության նախարարությունն առաջարկում է, այսօրվա մեր ծրագրերն են, ես կոչ եմ անում ձեզ կրկին վերադառնալ զինված ուժեր։ Հաշվի առնելով, որ մեզ մոտ գործում է պահեստազորային սպաներին վերադարձնելու ծրագիրը, նրանք կարող են մինչև գնդապետի կոչում ստանալ, պահպանել զինվորական թոշակը և միևնույն ժամանակ հնարավորություն ունենալ օգտվել մեկ այլ ծրագրից, որը զինծառայողներից՝ կրտսեր ենթասպայական և սպայական համակարգին տրամադրվող վարկային կամ հիփոթեքային արտոնյալ ծրագիրն է, որի միջոցով տարեկան 500 սպա կարողանում է բնակարան գնել։
Հարց․ Ինչո՞ւ հայկական բանակում մինչ օրս չունենք տեղեկատվական զորքեր և երբ է վերջապես այդ բացը լրացվելու
Սուրեն Պապիկյան․ Այսօր մեր նախարարության կազմում կան ստորաբաժանումներ, որոնք ձեր բարձրացրած հարցը իրենց լիազորությունների սահմանում որոշոկիորեն իրացնում են։ Մասնավորապես նախարարության տեղեկատվության և հասարայնակության հետ կապերի վարչությունը վերջին տարիներին էական աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է, որ մարդիկ մեծ նշանակություն տան մեդիագրագիտությանը։ Առաջին հերթին մեզ համար թիրախը զինված ուժերն են թե՛ բանակային կորպուսներում, թե՛ այլ ստորաբաժանումներում։ Տարվա կտրվածքով տեղի են ունենում ուսումնական ծրագրեր, վարժանքներ, որոնք միտված են մեր բանակի զինծառայողներին ավելի գրագետ, ավելի զգույշ և ավելի գիտակից դարձնելուն, որպեսզի նրանք չհայտնվեն թիրախում։
Հարց․Արդյոք արդար է, որ խախտվում է հավասարության սկզբունքը և ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենսդրական փոփոխությունը չի տարածվում 2025 թվականին զորակոչված շարքային զինծառայողների վրա։
Պապիկյան․Այս բարեփոխումները սպասված էին և հանրության համար հետաքրիքր։ Նախ արդարության մասին ասեմ, որ օրենքը հավասար է բոլորի համար ուժի մեջ մտնելուց հետո և երբ մենք խոսում ենք օրենսդրության փոփոխության մասին, մենք երկար ենք քննարկել խորհրդարանական գործընկերերի հետ։ Այստեղ երկու հանգամանք կա՝ արդարության սկզբունքը պահվում է ամբողջությամբ, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հունվարին զորակոչվող բոլոր երիասարդների վրա տարածել, ի տարբերություն մեր նախորդ որոշման՝ երբ այն պիտի կիրարկվեր հունիսից։ Հարցին, թե արդյոք լավ չէր լինի որ այս որոշումը ազդեր նաև արդեն ծառայող զինվորների վրա, այո, դա հաճելի կլիներ իրենց ընտանիքների համար, սակայն պետք է նայենք մյուս կողմից։ Մենք այս բարեփոխումները անում ենք գլխավոր շտաբի կողմից տրվող համաձայնության կամ հաշվարկների հիման վրա և որ դա հնարավոր է լուծել միայն 2026 թվականի հունվարից հետո։ Սա պայմանավորված է նրանով, որ հնարավորությունը ստեղծվում է միայն հունվարից հետո։
Հարց․ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք սահմանում ծառայող զինվորներին, քանի որ ծառայողները բնակվում են շատ վատ պայմաններում, մինչև այսօր դիրքեր ունենք, որտեղ մարդիկ քնում են անձրևի տակ, գիշերային տեսանելիության սարքերը հիմնականում չեն աշխատում, մեր զինվորները հրաժարվում են ծառայել նման պայմանների պատճառով։
Սուրեն Պապիկյան․ Ձեր նկարագրած պայմաններն այսօր իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Այսօր մենք սահմանում չունենք այնպիսի բանակային դիրքեր, որտեղ նկարագրվածը աղերս ունի իրականության հետ, ես ընդամենը ուզում եմ ասել, որ այսօր ավելի լավ և բավարար պայմաններում են գտնվում բանակային դիրքերը։
Հարց․Արդյոք օրենսդրական նոր փոփոխությունը՝ զինծառայության ժամկետի կրճատման մասին, ազդելու է զինված ուժերի թվաքանակի վրա
Սուրեն Պապիկյան․Դրա տակ կա հստակ հաշվարկ, և մեզ օգնել է այս որոշումն իրականացնել այն հանգամանքը, որ «Պաշտպան Հայրենյաց ծրագրով այսօր բազմաթօվ երիտասարդներ, զինծառայողներ որոշում են ընդունել շարունակել իրենց ծառայությունը որպես պայմանագրային զինծառայող։ Այսօր ունենք 4225 պայմանագրային զինծառայող։ Ամենօրյա ռեժիմով ունենք թվաքանակի փոփոխություններ, բարելավումներ։ Շատ երիտասարդեր որոշում են ընդունում շարունակել իրենց ծառայությունը և դառնալ զինված ուժերի պրոֆեսիոնալ պայմանագրային զինվորներ։
