Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը | Region

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Հունվար 31,2026 11:37
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում է ստացվել, որ 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանը հունվարի 30-ին դուրս է եկել Հրաչյա Ներսիսյան փողոցում գտնվող դպրոցից և տուն չի վերադարձել։
«Լաուրա Խնկիկյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նորություններ