«Բացվում է միջանցք, որի անունը դնում են խաղաղության ճանապարհ». փորձագետ
Հունվար 25,2026 12:00
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային փաստաթղթով միջանցքի թեման ավելի լայն է բացվում: Նման կարծիք հայտնեց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Regions TV-ի հետ զրույցում՝ ավելացնելով, որ Հայաստանն իրեն պատկանող ճանապարհի առյուծի բաժինը զիջում է՝ ստանալով ընդամենը մեկ քառորդը:
«Հենց միջանցքի տրամաբանությունն էլ իշխում է, որովհետև եթե դա քո ճանապարհն է, 100 տոկոսով դու ես իշխում այդտեղ: Սա շատ վտանգավոր գործընթաց է, նշանակում է՝ մեր ինքնիշխան տարածքում մեր իրավունքը տալիս ենք երրորդ կողմին»,-կարծիք հայտնեց Մանվելյանը:
Նրա խոսքով՝ երրորդ ընկերությունը, որ ներգրավվելու է աշխատանքներում, շատ հավանական է, որ կարող է լինել Թուրքիան։ «Բացվում է միջանցք, որի անունը դնում են խաղաղության ճանապարհ»,-նշեց փորձագետը:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
