Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է | Region

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է

Հունվար 31,2026 15:36

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում էր ստացվել 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու մասին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում, որտեղ, իր խոսքով, հյուրընկալվել էր ընկերուհուն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Նորություններ