Մկրտիչ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով
Հունվար 26,2026 15:58
Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց։
Որոշումը կայացրեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Սրբազան Հոր նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացվեցին։
Նշենք, որ դատախազը պահանջել էր 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։
