Վեհափառի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Հունվար 30,2026 19:00
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել է։
Հիշեցնենք` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ։
