Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 25,2026 09:30

Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Հունվարի  25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 25-29-ը առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով:

Ex1

Երևան քաղաքում`

Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։

Ex12

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ