Ջրի պակաս, իրացման խնդիր ու վարկային բեռ․ ի՞նչ խնդիրներ են մտահոգում Հայթաղի բնակիչներին
Հունվար 26,2026 17:30
Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում ապրում է ավելի քան 3000 մարդ։ Հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակավայրի վարչական ղեկավար Բաբկեն Կարապետյանի խոսքով՝ գյուղում կան խորքային աղբյուրներ, սակայն ամռան շոգ օրերին ջուրը բնակիչներին չի բավականացնում։
Գյուղացիները Regions TV-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց մտահոգում են նաև վարկերի բարձր տոկոսադրույքները և գյուղմթերքի իրացման խնդիրը։ Նրանց խոսքով՝ գնաճի պատճառով գնողունակությունը նվազել է, մարդիկ պարզապես չունեն բավարար միջոցներ գյուղմթերք ձեռք բերելու համար։ Իրենց ծախսը ևս շատ է՝ թանկ է վառելիքն ու պարարտանյութը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ իրացման խնդիր միշտ էլ կա, մի տարի շատ են վաճառում, մի տարի՝ քիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
