Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան | Region

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան

Հունվար 30,2026 10:46

Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով, առանձին հատվածներում նաև մառախուղով։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ մանրամասնելով․

«Հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ,Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանն այս օրերի համեմատ կբարձարանա մոտ 7-ից 8 աստիճանով»։

Նորություններ