Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 31-ին կեսօրից հետո, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15°C (1987 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.7°C (1972 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.1°C
