Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
