Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով
Նոյեմբեր 05,2026 10:29
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով։
Նա երեկ ձերբակալվել էր կազմակերպված եղանակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով։
Ըստ Քննչական կոմիտեի՝այս նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:
