«Պրոցեսը տանում է դեպի այն, որ մենք 2027 կամ 2028-ին պաշտոնապես դիմենք՝ ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսենք»․ Փաշինյան
«Մենք սկսել ենք նախապատրաստություն այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա։ Մենք չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց նաև ԵԱՏՄ գործընկերները բարձրացնում են այդ հարցը՝ կողմնորոշվելու և հանրաքվե անցակցնելու»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրերս Բրյուսելում արած իր հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինեն առաջիկա տարիներին։
Փաշինյանի խոսքով՝ հանրաքվեի առարկա գոյություն չունի այս պահին, որպեսզի հանրաքվե անցակացվի։ «Որպեսզի ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու հարցով հանրաքվե անցկացնենք առնվազն պետք է որոշակի ընթակարգերով անցնենք և մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինձ համար ակնհայտ է, որ պրոցեսը տանում է դեպի դա, մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականներին պաշտոնապես դիմենք՝ Եվրամիության լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով»,-հայտարարեց Փաշինյանը։
