Սոցցանցերում հրապարակումների առնչությամբ հարուցված քրգործերը մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից․ հայտարարություն | Region

Սոցցանցերում հրապարակումների առնչությամբ հարուցված քրգործերը մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից․ հայտարարություն

Նոյեմբեր 05,2026 14:21

ՔՀԿ չափիչն այս անգամ անդրադարձել է սոցիալական ցանցերում հրապարակումների համար հարուցված քրեական գործերին և խոսքի ազատության սահմանափակման մտահոգություններին։

Նշենք, որ «ՔՀԿ չափիչ» գործիքը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար իրավական և գործնական միջավայրը գնահատելու և մշտադիտարկելու մասնագիտացված մեթոդաբանություն ու գործիք է, որը կիրառվում է նաև Հայաստանում։ «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Մոլդովայում «Պրոմո-Լեքս» ընկերակցության, իսկ Ուկրաինայում «ԻՍԱՌ Էդնաննիա» կազմակերպության կողմից։

Հրապարակված զեկույցում նշվում է, որ թեև արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել բռնության հրահրման, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքերում, սոցիալական ցանցերում արված գրառումների, այդ թվում՝ կոշտ կամ վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակումների առնչությամբ հրապարակումների համար քրեական մեղադրանքների առաջադրումը, կալանավորումը և այլ սահմանափակող միջոցների կիրառումը մտահոգություններ են առաջացնում դրանց համաչափության, օրենքի ընտրողական կիրառման և հանրային քննարկումների վրա զսպող ազդեցության վերաբերյալ։

Ամբողջական տեքստն՝ այստեղ։

Նորություններ