ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համար նոր հորիզոններ են բացվել․ Արարատ Միրզոյան
Մեր նախորդ հանդիպումից ի վեր այս ֆորմատով պետք է նշեմ, որ կարևոր ժամանակահատված է եղել մեր համագործակցության համար: ՍԵՊԱ-ն իրավական հիմք է հանդիսանում ԵՄ-Հայաստան գործընկերության համար, բայց մեր հարաբերությունները մենք զարգացրել ենք ՍԵՊԱ-ից նույնիսկ ավելի լայն շրջանակներում նոր ուղղություններով: Այդ մասին Բրյուսելում ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունների զարգացումը, նոր նվաճումները երբեմն ավելին են, քան այս ամենը ֆորմալացնելու մեր կարողությունը: Այս գործընթացքում ամբողջ ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ աջակցությունը և շնորհակալ ենք, որ օգտագործել են մի շարք գործիքներ, այդ թվում՝ որոնք մշակվել են անդամակցության թեկնածու երկրների համար»,- նշեց Արարատ Միրզոյանը:
ԵՄ-Հայաստան համագործակցությունը գնալով լավանում է։ Այսօր նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել, Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«ԵՄ-Հայաստան գործընկերության համար սա ընդհանուր հավակնություն է բազմաթիվ այլ ոլորտներում աշխատելու համար։ Մենք համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում»,-ասաց Կալլասը։
Նա նշեց, թե ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի. «Դա ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։ Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստման համար, սարքավորումներ են տրամադրվելու»։
Կալլասն ասաց նաև, թե ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։
Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մասնակցությամբ համատեղ ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
Աշխատում ենք միասին վիզաներից ազատ ճամփորդությունների հնարավորություն բերել Հայաստանում: Մենք նշեցինք, որ անցյալ ամիս փոխանցել ենք վիզաների ազատականացման շուրջ գործողությունների ծրագիրը:
«Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետև շատ հայեր են ապրում ԵՄ երկրներում, և մենք ուզում ենք խրախուսել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ ԵՄ երկրներ՝ այցելելու իրենց ընտանիքներին ու բարեկամներին»,- ասաց նա:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նաև ընդգծեց, որ դիմակայունության ուղղությամբ աշխատանքի առումով ԵՄ ֆոկուսը հիմնականում ԼՂ փախստականների ուղղությամբ է: Միաժամանակ աշխատանք է իրականացվում տրանսպորտային զարգացում ապահովելու, թվային էներգետիկ կապեր ստեղծելու ուղղությամբ:
