«Հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ»․ հայտարարություն | Region

«Հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ»․ հայտարարություն

Դեկտեմբեր 03,2025 14:08

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Կարեն Ռաֆայելյանի YouTube-յան ալիքի LIVE հաղորդաշարում հնչեցրած խոսքերին։

«Հարգելի ֆուտբոլասերներ,

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը երեկ ուղիղ եթերում նշել է, որ փայլուն հարաբերություններ ունի «Շիրակ» ՖԱ-ի հետ։

Պաշտոնապես հայտարարում ենք՝ հայկական ֆուտբոլը վերջնական կործանման հասցրած մարդկանց հետ «Շիրակ» ակումբը չի կարող ունենալ փայլուն հարաբերություններ», — նշված է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայության հայտարարությունում։

Նշենք, որ Հայաստանի առաջնությունում կայացած 15 տուրերից հետո «Շիրակը» 10 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում։

Նորություններ