«Հայկական հիվանդություն»՝ ինչպես հետ բերել կորցրածը. թեթև արդյունաբերությունը Գյումրիում
Մայիս 18,2022 13:02
Շուրջ 70 տարի Լենինականում մեծ զարգացում է ապրել թեթև արդյունաբերությունը: Տասնամյակների ընթացքում ստեղծված արտադրական հզորություններն ի չիք դարձան 88-ի երկրաշարժից հետո: Միության փլուզմամբ էլ այլևս հնարավոր չեղավ Գյումրիում վերագործարկել տեքստիլ արդյունաբերությունը:
Հաստոցները որպես մետաղի ջարդոն երկրից տարվեցին անհայտ ուղղությամբ: Ժամանակ առ ժամանակ հատուկենտ փոքր արտադրություններ էին աշխատում՝ ընդհատումներով:
90-ականներին իշխանությունները պնդում էին, թե Գյումրիում թեթև արդյունաբերությունն այլևս չի կարող հեռանկարային լինել, այն վերագործարկելն անիմաստ է, քանի որ կան և՛ հումքի ներկրման, և՛ պատրաստի արտադրանքի իրացման խնդիրներ:
Սակայն տարիներ անց գործարարները կարողացան Գյումրիում արդյունաբերության այս ճյուղը նորից ոտքի կանգնեցնել: Տրիկոտաժի, գուլպա-նասկեղենի արտադրությանը զուգահեռ հիմա նաև կոշիկի արտադրությունն է Գյումրիում աշխուժացել:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ի տեսանյութում: